Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.02.2019 | 00:28

Հիշի՛ր, հիշի՛ր, հիշատակդ հավիտենից, Տեր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, և նայի՛ր ինձ քաղցրությամբ: Եվ հանուն Քո Հոր երեսի փառքի, և հանուն Սուրբ Հոգուդ փառակցության, և հանուն սուրբ Աստվածածնի և Քո բոլոր երկնավոր ու երկրավոր սրբերի սիրո և բարեխոսության, ինձ ազատի՛ր աններելի տանջանքներից ու գեհենի դառն վշտերից և ինձ արժանի արա երկնքի արքայությանդ, իսկ Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից: Ամեն:

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ